Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դեղատուն խոհանոցում

Դեղատուն խոհանոցում

Հնում դեղորայք չի եղել, և մարդիկ հիվանդությունները դարմանել են բնական միջոցներով: Այսօր  ամեն ինչ ավելի դյուրին է դարձել. ցանկացած պահի կարելի է  մտնել դեղատուն ու այս կամ այն դեղը գնել կամ պատվիրել: Սակայն  շատերը դեղորայքային ալերգիա ունեն կամ էլ ուղղակի դեղորայք ընդունելուց խուսափում են:

 

Դրա համար չպետք է մոռանալ հինը, բնականը, ինչը բարերար ազդեցություն է թողնում` առանց կողմնակի երևույթների:  Չմոռանանք, որ շատ մթերքներ օժտված են բուժիչ հատկություններով ու դրանք ճիշտ օգտագործելու համար հարկավոր է  իմանալ, թե ինչ հատկություններով են օժտված:  Ահա  դրանցից մի քանիսը, որոնք,  սննդանյութ լինելուց բացի, կարող են նաև բուժիչ ազդեցություն ունենալ:

Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, զանազան օրգանական թթուներ ու որոշ վիտամիններ: Ոչ ավանդական բժշկության մեջ այն լայնորեն է կիրառվում: Կարտոֆիլի օգնությամբ կարելի է բուժել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Խաշած կարտոֆիլը թեթևակի թուլացնող ազդեցություն ունի: Հում կարտոֆիլի հյութը խմում են աղիքների աշխատանքի կանոնավորման, սրտխառնուքի  ու փսխման դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը: Խաշած կարտոֆիլը հզոր միջոց է վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում: Եթե մրսած եք,  անհրաժեշտ է կեղևով խաշած կարտոֆիլի  գոլորշիով ինհալյացիա անել  կամ էլ կարտոֆիլը ճզմել ու գոլորշին  շնչել:

Հում կարտոֆիլն օգնում է նաև այրվածքի ժամանակ: Եթե տաք կաթսայից կամ մեկ այլ տաք իրից այրվածք եք ստացել, պետք է վնասվածքի  հատվածը հում կարտոֆիլով տրորել կամ էլ քերած կարտոֆիլ դնել: Այս միջոցները կցավազրկեն այրվածքը` կանխելով ջրաբշտի ու սպիի առաջացումը: Ի դեպ,  հում կարտոֆիլով կարելի է թեթևացնել նաև արևայրուքը:  Աչքերի տակ առաջացած այտուցների  դեպքում նույնպես առաջարկվում է հում կարտոֆիլի (ցանկալի է սառը) շերտեր դնել աչքերին. ոչ միայն այտուցը կվերանա, այլև աչքերը կհանգստանան:

Կաղամբը նույնպես  օգտակար է աղեստամոքսային տրակտի ցավերի դեպքում: Դրա հյութը օգտակար է գաստրիտների, հաստ աղիքի բորբոքումների,  ստամոքսի և տասներկումատնյա  աղիքի  խոցային հիվանդությունների և աղիքային բորբոքումների ժամանակ: Կաղամբի թարմ հյութը շաքարի հետ թեթևացնում է հազը, իսկ ջրով բացած հյութը լավ միջոց է կոկորդի բորբոքումների դեպքում: Թթու դրած կաղամբի ջուրն օգնում է խումհարի ժամանակ: Ասում են, որ եթե խմելուց առաջ կաղամբ ես ուտում, ապա չես հարբում:

Գազարը մեծ քանակությամբ վիտամիններ  ու ակտիվ նյութեր է պարունակում, ինչի շնորհիվ օժտված է  ընդհանուր ամրապնդող հատկությամբ: Այն շատ օգտակար է փոքրերի համար: Գազարի մեջ պարունակվող A վիտամինը նպաստում է աճին: Տեսողության խանգարումների դեպքում նույնպես  խորհուրդ են տալիս գազար օգտագործել: Այն օգնում է հավկուրության դեմ պայքարին, գերազանց հակամանրէային և հակաբորբոքային ազդեցություն, արագ ապաքինելու ու հականեխիչ հատկություն ունի: Խաշած գազարն օգտակար է նեֆրիտի ու աղիքային դիսբակտերիոզի դեպքում: Օրգանիզմում գազարի լավ յուրացման համար հարկավոր է այն օգտագործել ձեթի  կամ թթվասերի հետ:

Վարունգը նույնպես լավ միջոց է  մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում, կարգավորում է մարսողությունը, արգելակում  նեխման պրոցեսները, իսկ  պարունակած բջջանյութը կանոնավորում է  աղիքների գալարակծկանքը: Մանրացված պտուղները հակաբորբոքային ու ցավազրկող ազդեցություն ունեն ստամոքսի  ու աղիքների ուժեղ ցավերի ժամանակ: Վարունգի հյութն օգնում է  հազի, փորկապության դեպքում, ավելացնում է միզարտադրությունը: Վարունգն օգտակար է նաև ցանի, բորբոքումների և ուռուցքների դեպքում` արտաքին օգտագործման համար: Վարունգի հյութը լայնորեն օգտագործվում է  կոսմետոլոգիայում. այն սպիտակեցնում է մաշկն ու թավշային որակ հաղորդում:

Սամիթն օգտակար է միզասեռական համակարգի խնդիրների դեպքում: Խորհուրդ է տրվում ցիստիտների, միզածորանի, երիկամային ցավերի դեպքում, քանի որ օժտված է  միզամուղ և լեղամուղ  հատկությամբ: Գլխացավի ու անքնության դեպքում ավելացնում է  կերակրող մայրերի կաթի քանակը:

Վարսակ. վարսակաշիլան ամենաօգտակար նախաճաշն է համարվում: Բարձրկալորիականության շնորհիվ այն հագեցնում է   և  երկար ժամանակ քաղցի զգացումը վանում:

Վարսակի եփուկները խորհուրդ են տրվում մարսողական համակարգի խնդիրների դեպքում. գաստրիտ,  ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններ, կոլիտներ, պանկրեատիտ ու թունավորումներ: Այն օգտակար է բարձր ճնշման դեպքում, պաշտպանում է սրտանոթային համակարգը: Վարսակի մեջ պարունակվող ինոզիտոլն արգելակում է խոլեստերինային թերթիկների առաջացումը: Վարսակաշիլան հակասթրեսային հատկություն ունի,  ուստի դյուրաբորբոք ու նյարդային, քնի խանգարում ունեցող մարդկանց համար անփոխարինելի միջոց է:

Սոխը հրաշալի միջոց է մաշկային բորբոքումների դեպքում: Թարմ սոխի խյուսը օգտագործում են ցրտահարության, այրվածքների ու թարախապալարների ժամանակ:  Այն դադարեցնում է բորբոքումը, ցավազրկում  այն:

Բազուկը գերազանց  միզամուղ, հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բանջարեղեն է: Օգտակար է արյունատար համակարգի համար. ամրացնում է մազանոթների պատերը, նպաստում անոթների լայնացմանը, արյունաստեղծ հատկություն ունի (երկաթի պարունակության շնորհիվ), ինչը խանգարում է արյան բարձր ճնշմանն ու աթերոսկլերոզի զարգացմանը: Բազուկը նաև արյունը, երիկամները, լյարդը  մաքրող հատկություն ունի և  նպաստում է օրգանիզմից թույների դուրսբերմանը:

Մաղադանոս. օգտագործվում են տերևները, արմատներն ու սերմերը:  Եփուկն օգտագործվում է  որպես ախորժաբեր  և մարսողությանը նպաստող միջոց: Օգտակար է գաստրիտի, երիկամների ու գազառաջացման դեպքում: Մաշկի վնասվածքին կարելի է մաղադանոսի տերևներ դնել: Այն կցավազրկի ու կանցկացնի բորբոքային պրոցեսը: Կոսմետոլոգիայի մեջ մաղադանոսը կիրառում են որպես արդյունավետ միջոց պեպենների ու պիգմենտային բծերի դեմ:

Լոբին բոլոր լոբազգիների պես օգտակար է  մարսողության խնդիրների դեպքում, քանի որ համարվում է գերազանց դիետիկ մթերք: Կարևոր է առողջ ատամներ ունենալու համար, կարգավորում ու արգելում է ատամնաքարի առաջացումը: Այն հանգստացնող ներգործություն ունի և օգնում է անքնության դեմ պայքարում: Լոբին դրական ազդեցություն ունի միզասեռական ֆունկցիայի վրա, օգնում է լուծել երիկամային քարերը, բարերար է  պոտենցիայի  պահպանման ու վերականգնման համար:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. masterok.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ